Որ ձեզ գտնեն։ Որ ձեզ ընտրեն։EraTeVo
ՈԼՈՐՏ │ ՀԱՅԱՍՏԱՆ

Կայքեր ավտոբիզնեսի համար

Ավտոմոբիլային բիզնեսի կայքերի ստեղծումը սկսում ենք հաճախորդի ամենօրյա հարցերից։ Կայքում հեշտ է գտնել մեքենաները, պահեստամասերն ու ծառայությունները, ինչպես նաև գրանցվել սպասարկման կամ կապվել մասնագետի հետ։

ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ

Գտնել ճիշտ ծառայությունը, մեքենան կամ պահեստամասը, հասկանալ մանրամասները և գրանցվել, գին հարցնել կամ կապվել համապատասխան բաժնի հետ։

ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

Ստանալ դիմումներ և ամրագրումներ, որոնք անհրաժեշտ տեղեկություններով կհասնեն վաճառքի, սպասարկման կամ պահեստամասերի բաժնին։

ԻՆՉ ԵՆՔ ՆԱԽԱԳԾՈՒՄ

Ավտոմեքենաներ և սպասարկում

Կառուցվածքը ձևավորում ենք ըստ հաճախորդի խնդրի՝ սպասարկում, մեքենա, պահեստամաս կամ մասնագիտական խորհրդատվություն։

Ծառայություններ և մեքենաներ

Սպասարկման ծառայությունների բաժինները, մեքենաները, պահեստամասերն ու բնութագրերը կազմակերպում ենք պարզ ընտրության համար։

Գրանցում և գնառաջարկ

Գրանցումը, ախտորոշումը, փորձնական վարումը և գնառաջարկը նախագծում ենք այնպես, որ թիմը միանգամից ստանա անհրաժեշտ տվյալները։

Մասնաճյուղեր և ինտեգրումներ

Հասցեները, քարտեզները, CRM-ը, պահեստը, վերլուծությունն ու հաղորդագրությունները կապում ենք իրական գործընթացին։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ՊԱՐԶԵՑՆԻ ԿԱՅՔԸ

Դիմումներ՝ ճիշտ բաժնին

ԻՆՉՆ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
Հասկանալի առաջարկ
Հայտի օգտակար տվյալներ
Հեշտ գրանցում կամ հաշվարկ
ՍՊԱՍԱՐԿՈՒՄ, ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐ

Ի՞նչ պետք է որոշել ավտոբիզնեսի կայքը ստեղծելուց առաջ

Վերանորոգման համար հերթագրվող մարդուն և մեքենա ընտրող գնորդին նույն ձևաթուղթը պետք չէ։ Սպասարկման հայտում կարևոր են մեքենայի տվյալներն ու նախընտրելի ժամը, իսկ պահեստամասի հարցման մեջ՝ մոդելն ու ապրանքի կոդը։ Եթե ժամը հաստատում է աշխատակիցը, կայքում պետք է հստակ երևա՝ հայտը ստացվել է, բայց այցը դեռ հաստատված չէ։

Ինչպե՞ս կազմակերպել սպասարկման գրանցումը։

Կայքում կարելի է նշել ծառայությունը, մասնաճյուղը, մեքենայի մակնիշն ու նախընտրելի օրը։ Եթե համակարգը կապված չէ իրական ժամանակացույցին, հաճախորդը պարզապես հայտ է ուղարկում։ Գրանցման օրը և ժամը հաստատում է աշխատակիցը։

Ինչպե՞ս թարմ պահել մեքենաների ցանկը։

Պետք է որոշել, թե որտեղից են վերցվելու գները, նկարները և առկայության տվյալները։ Փոքր ավտոսրահի համար կարող է բավարար լինել հարմար խմբագրման համակարգը, իսկ մեծ տեսականու դեպքում անհրաժեշտ է դիտարկել հաշվառման համակարգի հետ կապը։ Հին հայտարարությունները չպետք է մնան որպես հասանելի առաջարկ։

Ո՞վ է ստանում հաճախորդի հայտը։

Տարբեր ձևերում կարելի է հավաքել հենց տվյալ բաժնին անհրաժեշտ տեղեկությունը։ CRM-ի հետ կապի դեպքում հայտը փոխանցվում է համապատասխան աշխատակցին՝ նշելով ծառայությունն ու մասնաճյուղը։ Այդ ընթացքը նախապես համաձայնեցվում է թիմի հետ։

ՎԱՃԱՌՔ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Սերվի՞ս, վաճառք, թե՞ երկուսն էլ

Պատմեք, թե ինչն է առաջնային՝ սպասարկման գրանցումը, մեքենաների վաճառքը, պահեստամասերը, մասնաճյուղերը, թե դրանց համադրությունը։